Գլխավոր պատմություն

Կանգնեք  Սուրբ տեղերում

Այս դժվար կյանքին դիմակայելու համար բոլոր երիտասարդները օգնության կարիք ունեն: Տերը երիտասարդներին օգենու համար պատվիրել է նրանց կանգնել Սուրբ Տեղերում: 

Կանգնել Սուրբ տեղերում նշանակում է  լինել այն վայրերում որտեղ կա պաշտպանություն և որտեղ կարելի է սովորել հաղթահարել բոլոր դժվարությունները, կայացնել ճիշտ որոշումներ, ունենալով վստահություն Երկնային Հոր և ինքներս մեր  հանդեպ: Երիտասրադներին օգնելու համար  Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կազմակերպում է համաժողով եկեղեցու 14-ից 17 տարեկան երիտասարդ տղաների և աղջիկների համար Հուլիսի   8-ից  մինչև 13-ը և 18-ից 30 տարեկան երիտասարդ տղաների և աղջիկների համար,  Օգոստոսի 28-ից  մինչև 31-ը որոնք տեղի կունենան Աղվերանում: 

Համաժողովի կարգախոսն է՝ «Կանգնեք Սուրբ տեղերում», որի նպատակն է՝ օգնել երիտասարդներին՝ հասկանալ թե որն է իրենց կյանքի իրական նպատակը, ունենալ բարձր չափանիշներ և ապրելով համաձայն դրանց գտնել երջանուկյուն: Երիտասարդներին նաև կուսուցնվի ապրել Աստծո պատվիարններով:  

«Կանգնել Սուրբ տեղերում» կարգախոսի.հիմնական իմաստն է՝

Կանգնել Սուրբ տեղերում երբ տանն են, տաճարների, ընտանեկան պատմության ու աղոթքի միջոցով

Կանգնել Սուրբ տեղերում երբ մենակ են`  հավերժական ամուսնություն սկզբունքներով,

 լինելով ազնիվ, ունենալով պատասխանատվություն և ունենալով նպատակասլացություն

Կլինեն նաև երաժշտական ծրագիր, տաղանդների ցուցադրում և ծառայողական միջոցառումներ:

Միջոցառումը կազմակերպող ղեկավարների նպատակն է, որպեսզի երեխաները տանեն իրենց հետ տուն առաքինության, բարության և ազնվության սկզբունքները և կիրառեն այն իրենց կյանքում:  Եվ նրանց հավատքն է, որ յուրքանչյուր երիտասադր կունենա ավելի լավ կյանք ու ապահովություն եթե ապրի այս սկզբունքերով և օգնի մյուսներին ապրել նույն սկզբունքներով, որոնք օգնում են յուրաքանչյուրին ստողծել լավ ընտանիք և լավ հասարակություն: Իսկ լավ ընտանիքը որից կազմվում է հասարակությունը կստեղծի միջավայր որտեղ բոլորը կունենա խաղաղություն և երջանկություն: 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.